Ի՞նչ ունեիր կրթահամալիրում |
Ի՞նչ ես ունենալու համալսարանում |
Քո կրթության մասին բավարար, լավ և շատ լավ հոգացող դասավանդող. կրթահամալիրի բոլոր դասավանդողները ամբողջ հոգով ու սրտով ուզում էին, որ դու առարկայական կայուն գիտելիքներ և ամենակարևորը` կարողություններ ձեռք բերես: |
Քո կրթության մասին բավարար, վատ և շատ վատ հոգացող դասախոս: Առաջին անգամ ես հանդիպելու մի իրավիճակի, երբ քեզ դասավանդողը չի ուզում, որ դու գերազանց սովորես, քանի որ այդ դեպքում դու անցնում ես անվճար համակարգ, որը ղեկավարության և դասախոսների համար ցանկալի չէ: |
Քեզ լավ ճանաչող, քո իրավունքների մասին մտածող տնօրեն |
Համալսարանի ռեկտոր, որի համար անձամբ դու, քո իրավունքներով հանդերձ, գոյություն չունես: |
Ուսումնառության բոլոր պահանջները բավարարող գրադարան, որն արդեն դարձել է նաև մեդիագրադարան |
Գրադարաններ, որոնք լի են անցյալ դարում հրատարակված դասագրքերով, որոնց ամենակարևոր էջերը պոկոտած են` միջանկյալ քննություններին որպես ծածկագիր օգտագործելու համար: |
Ամեն տարի նորովի գրվող առարկայական ծրագրեր, որոնք տարեց տարի ավելի ու ավելի կատարելագործվում են, դառնում են այսօրվա մեդիակրթության պահանջներին համահունչ: |
Որևէ առարկայից որևէ ծրագիր գոյություն չունի: Կան դասախոսությունների շարքից կազմված դասընթացներ, որոնց նպատակը, արդյունավետությունը վերջին անգամ հիմնավորված են անցյալ դարի 70-ական թթ: Շարունակիր քո մեդիակրթությունն ինքնուրույն: Համացանցն անսպառ աղբյուր է: Մի բավարարվիր դասախոսների ժամկետանց դասախոսություններով:
|
Սեր և վստահություն ապագայի նկատմամբ: Գոնե գիտես, որ ավագ դպրոցն ավարտելուց հետո ընդունվելու ես համալսարան և դա շատ իրական է: |
Անվստահություն ապագայի նկատմամբ, քանի որ ոչ մի համալսարան աշխատանքային գործուղում չի տալիս:Ինքնակրթվելով եղիր մրցունակ աշխատաշուկայում: |
Քո դասարանը կահավորված էր նորագույն տեղնիկայով. ինտերնետով համակարգիչ, պրոյեկտոր |
Համալսարանում մոտ 15000 ուսանողի համար ընդամենը 2 էլեկտրոնային գրատախտակ կա: Դասերն անցնում են այնպես, ինչպես անցյալ դարի 50-ական թթ և շատ ավելի վատ, քանի որ այն ժամանակ նվիրյալ գիտնականներ էին դասախոսում: |
24 ժամ աշխատող կենդանի կայք, որտեղ կարող էիր արտահայտել քո մտքերը, բողոքը անարդարության դեմ և հիացմունքը դրականի նկատմամբ: |
Մեռած ու անշունչ համալսարանական կայք, որի մեջ նոր նյութ է հայտնվում ամիսը մեկ: Փաստորեն դու զրկվելու ես մի որևէ միտք բարձրաձայնելու իրավունքից: Պայքարի միակ ձևը փողոցում գոռալն է լինելու: Դրանից խուսափելու համար ստեղծեք ձեր ուսանողական ազատ կայքը: |
Չկոռումպացված, անկաշառ ու արդար միջավայր: |
Որոշ բացառություններով հիմնականում կաշառակեր դասախոսներ, կոռումպացված բուհական անարդար միջավայր: |
Ինչ անել |
Պետք է կարողանալ փոխել շրջապատը, դարձնել մի փոքր նման այն ամենին ինչն ունեիք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում: Քո ապագան քո ձեռքերում է. կարողացիր կերտել այն այնպես, ինչպես ուզում ես, այլ ոչ թե այնպես, ինչպես պարտադրվում է: |