Եվ ահա իրենք կենտրոնում են, գեղեցիկ, նուրբ, քնքուշ օրիորդիկներ ու պատանիներ, հուզված, շնորհակալ, լացակումած, ժպտերես...
Երգեցին, պարեցին, էլի պարեցին, պտտվեցին ու Նազանի պարեցին, շուրջպարից անցան գնչուականի, մի լավ շշմեցրին ու արբեցրին:
Ծաղկեփնջեր նվիրեցին ու թատրոն բեմադրեցին, ծափահարեցին ու ստացան ներկաների ծափերի ջերմ էներգիան: Կայքով տորթ պտտեցրին, նկարեցին ու կերաաաան: Վերհիշեցին ու չեն մոռանա: Էլի պարեցին:
Ջերմ ողջագուրվեցին, լուսանկարվեցին, հուզվեցին, լացեցին, ու ուսապարկերն ուսերին գնացին ուխտագնացության: Վայելում են բնությունն ու էլի միասին են...
Միշտ միասին կլինեն...
Կրթահամալիրից անբաժան...
Սիրով...
Հարգանքով...
Ջերմությամբ...
Հաջողություններով...
Մեդիայով...
Ակնթարթի, րոպեի, ժամի, օրվա ու ամսվա, տարվա կենտրոնում ԻՐԵՆՔ են...