• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կրթահամալիրի 6-րդ դասարանն ավարտող սովորողների ուսումնական գործունեության արդյունքների ամփոփում

  1. Ամառային ուսումնական ճամբարի ընթացքում իրականացվում է «6-րդ դասարանն ավարտող» նախագիծը: Նախագծով ներկայացվում է «Սովորողի դպրոց. անհատի կրթական պատվեր. մեդիահանրակրթություն» ծրագրի կատարումը: Նախագիծը ներառում է մաթեմատիկա, մայրենի և օտար լեզուներ, բնագիտություն, մեդիա, տեխնոլոգիական, մարզական հմտություններ, երաժշտություն: Նախագծի ընթացքում յուրաքանչյուր սովորող կազմում է իր գործունեության էլեկտրոնային հաշվետվությունը (թղթապանակ) Sky Driv-ում և հրապարակում է իր CD-ն:
  2. Նախագիծն ավարտվում է Մարմարյա սրահում  կազմակերպված հանդեսով։  Ավարտական հանդեսին սովորողները ներկայանում են անհատաբար և ոչ դասարանով: Հանդեսին բոլոր սովորողների մասնակցությունը պարտադիր է: Հանդեսին պարտադիր մասնակցում են նաև միջին և ավագ դպրոցներում դասավանդողները, սովորողների ծնողները, ուսումնական կենտրոնների և ուսուցողական ծրագրերի ղեկավարները: Հանդեսի ծրագրում ներառվում են կրթահամալիրի 6-րդ դասարանցիների յուրացրած ընդհանուր երգ ու պարը, մայրենի, օտար լեզուներով ստեղծագործություններ: Պատահական ընտրությամբ 3-4 սովորող ներկայացնում են իրենց անհատական փաթեթները: Մեդիահմտությունների չափորոշչային պահանջներին բավարարող սովորողները ստանում են «Մեդիագետ» վկայագիր: 
  3. Ավարտական հանդեսի կազմակերպման պատասխանատունները 2012-2013 ուստարվա 6-րդ և 7-րդ  դասարանցիների կազմակերպիչներն են: