ԳարանյանԳայանե– Տարեկան հաշվետվություն
Դասավանդում եմ հասարակական սնունդ մասնագիտությունը` Արհեստագործական դպրոցի10,11,12-րդ դասարաններում և մեկամյա ուսուցմամբ սովորողների խմբում:
Սեպտեմբերին11-րդ դասարանի սովորողների հետ Մայր դպրոցում մասնակցել ենք արգենտինացիների և գերմանացիների համար կազմակերպված հյուրասիրություններին:
Հոկտեմբերի 14-16-ը 12-րդ դասարանի սովորողներ Նարինե Ավետիսյանի, Մարուսյա Հովհաննիսյանի հետ Մեդիակենտրոնում կազմակերպել ենք հյուրասիրություն <<Զուգահեռների հատում>> միջազգային սեմինարի մասնակիցների համար:
Նյեմբերին կազմակերպել եմ ուսումնաարտադրական փորձառությունը 11-րդ և 12-րդ դասարանների սովորողների համար: Համաձայնագրեր եմ կազմակերպել <<Արարատ հոլ>> ՍՊԸ-ի, <<Մեր գյուղը>> ՍՊԸ-ի, <<X Մոլորակ >> ՍՊԸ-ի <<Սամսուրամ>> ՍՊԸ-ի և մի քանի այլ ՍՊԸ-ների հետ: Մասնակցել եմ <<Սեբաստացու օրերին>>, ավանդական հարիսային, ամեն ուրբաթ Մայր դպրոցի 9-5-ի սովորողների հետ կազմակերպել եմ սեղանի ձևավորման դասեր:
Դեկտեմբերին մասնակցել եմ Ձմեռային ճամբարին, Միջին դպրցի տեղնոլոգիական դասարանների `9-5, 8-5, 7-5 ,սովորողնորի հոտ պատրաստել ենք տոնածառի խաղալիքներ: Արհեստների դպրոցի 12-րդ դասարանի սովորողներ Արամ Անդրեասյանի և Գեորգի Հայրապետյանի հետ Արարատյան թեմի Առաջնորդարանում, Սրբազանի առաջարկով ձևավորել ենք Առաջնորդարանի սրահները:
Կիսամյակում կայքում տեղադրված նյութերն են`
http://arhest.mskh.am/node/276
http://arhest.mskh.am/node/312
http://arhest.mskh.am/node/323
http://arhest.mskh.am/node/324
Աշխատել եմ Ավագ դպրոցի խոհանոցում, կազմակերպել եմ ուսուցիչնորի սնունդը: Հաճախ գնացել եմ այն սննդի կետերը, որտեղ իրենց ուսումնական փորձառությունն են անցել սովորողները: Սովորողների հետ աշխատել եմ իրենց դիպլոմայի աշխատանքների նախապատրաստմանը: Սովորողների հետ Արարատյան թեմի Առաջնորդարանում մասնակցել եմ նախագահական հյուրասիրություններին: Մասնակցել եմ Էջմիածին-Սարդարապատ-Օշական ուխտագնացությանը: Մասնակցել եմ ՄԿՈՒԶԱԿ-ի կողմից կազմակերպված վերապատրաստմանը, դպրոցի սեմինարներին: Մասնակցել եմ Առաջնորդարանում կազմակերպված շնորհանդեսին, կատարելով հյուրասիրություն:
Դիպլոմայիննախագծիպաշտպանություն
Հասարակականսնունդմասնագիտությանմեկամյակրթությանդաս
Հաճույքովենքհաճախումմերշաբաթօրյադասերին…
Մեկամյակրթությամբսովորողներիհերթականդասը