- Հուլիսի 4-ին` ժամը 14.00, «Տիեզերք» ակումբի ուսումնական աստղադիտարանի բացում
- Հուլիսի 4-ին` ժամը 15.00, «Ուսումնական ընթերցարան» և մեդիաօլիմպիադայի «Ամառային ընթերցում» նախագծերի ներկայացում կրթահամալիրի «Տիգրան Հայրապետյան» գրադարանում
«Ուսումնական ընթերցարան» նախագիծըսկսել են կրթահամալիրի «Տիգրան Հայրապետյան» գրադարանը և մեդիահրատարակչությունը: Նախագծով թվայնացվում-հրապարակվում են գեղարվեստական, գիտահանրամատչելի այն գրքերը, որոնք առաջարկողի կողմից համարվում են սովորողին օգտակար, հետաքրքիր, նրա կրթությունը լրացնող, նախասիրությունը զարգացնող գրականություն: Առաջին փուլում ուսումնական աշխատանք է դառնում առաջարկվող գրքի նկատմամբ տարբեր ժամանակներում վերաբերմունքի ուսումնասիրությունը, նրա տպագիր տարբերակների, թարգմանությունների համեմատումը և թվայնացվող գրականության ցանկում ընդգրկելու առաջարկի հիմնավորված ներկայացնումը: Երկրորդ փուլում մասնագետները թվայնացված գրքին կցում են առաջադրանքներ` դա դարձնելով ուսումնական ընթերցարան: Առաջադրանքներով նախապատրաստվում է գրքի քննարկումը: Սովորողները գիրքը ընթերցելու ընթացքում կամ դրանից հետո լրացնում են իրենց կարծիքները գրքի քննարկման համար ստեղծված էջում:
Հրավիրում ենք mskh.am-ում ծանոթանալ արդեն թվայնացված գրականության ցանկին, լրացման առաջարկություն անել, մասնակցել գրքերն ընթերցարանի վերածելու աշխատանքին, քննարկմանը:
Կրթահամալիրում պետական պատվերով կազմակերպվող շուրջտարյա մեդիաօլիմպիադայի «Ամառային ընթերցում» նախագիծըկոչված է խթանելու հանրապետության սովորողների` ամռանը ուսումնական աշխատանքով զբաղվելու ցանկությունը և ուղղորդելով կարդալ օգտակար, հետաքրքիր գրականություն: Նախագծով մեդիաօլիմպիադայի առաջադրանքներ են կազմվում կրթահամալիրի գրադարանումմեծ քանակով առկա ուսումնական գրականության` ընթերցարանի, գեղարվեստական գրքի, խնդրագրքի համար: Առաջադրանքները գրքերի հետ նվիրում ենք հանրապետության սովորողներին, որոնք ամռանը ընթերցանությամբ և մտավոր աշխատանքով զբաղվելու ցանկություն ունեն, և ուզում են իրենց ուսումնական աշխատանքով վաստակել օլիմպիական ճամբարի, հայրենագիտական ճամփորդության ուղեգիր: Գրքերը հասցեատերերին են հասցնում «Դասարան անիվների վրա» նախագծի մասնակիցները` կրթահամալիրի սովորողների խմբերը, որոնք ամբողջ ամառը Երևանում, Հայաստանի մարզերում, Արցախում և Ջավախքում գիրք կնվիրեն ուսումնատենչ սովորողներին:
Նախագծերի ընթացքը կլուսաբանվի mskh.am-ում, սովորողների ուշագրավ վերլուծությունները կհրապարակվեն պատանեկան «Լուսաստղ» էլեկտրոնային ամսագրում, դասավանդողների մեթոդական մշակումները կարդալ ուսուցանելու մասին` մանկավարժական «Դպիր» էլեկտրոնային ամսագրում:
- Հուլիսի 9-ին` ժամը 15.00, կրթահամալիրի Գեղարվեստի ավագ դպրոցի սաների և ուսուցիչների ստեղծագործությունների ցուցահանդեսի բացումը Մեդիակենտրոնում
- Հուլիսի 13-ին` «Կրթության կազմակերպումը ավագ դպրոցում» գիտափորձի ներկայացում Մեդիակենտրոնում
Մեր 3-ամյա ավագ դպրոցը
- անհատական ուսումնական պլան և ուսումնառության պայմանագիր
- ակումբներ
- արտադրական ուսուցման արհեստանոցներ
Մասնակիցները` ԿԳ նախարարություն, նախարարության ստորաբաժանումներ, բուհեր, հիմնական և ավագ դպրոցներ, հիմնական դպրոցի շրջանավարտներ, ծնողներ, լրագրողներ, ավագ դպրոցով շահագրգիռ այլ մարդիկ