Դիլիջանի միջազգային դպրոցի ծրագրի հեղինակը «Տրոյկա դիալոգ» ընկերության նախագահ Ռուբեն Վարդանյանն է, որը նաև Մոսկվայի «Սկոլկովո» բիզնես դպրոցի հիմնադիրներից է: «Մոսկովսկիյե նովոստի» լրատվականը հուլիսի 18-ին հրապարակել է հարցազրույց Ռուբեն Վարդանյանի հետ. ««Սկոլկովո»-ն խնդիրներ ունի, սակայն դա բնականոն է աճող ամեն մի օրգանիզմի համար»: