• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ստեղծագործական աշխատանքի թեժ ամառ

Հարգելի գործընկերներ` մանկավարժական աշխատողներ, սովորողներ, ծնողներ, մասնագետներ, առաջարկում ենք mskh.am-ում հետևել 2012-2013 ուստարվա առարկայական ծրագրերի մշակման աշխատանքին և գործուն մասնակցել դրան:

Ամեն օր   ծանոթացեք «Կրթական ծրագրերի մշակում-քննարկում» էջում (Հեղինակային կրթական ծրագիրՆախագծեր) տեղադրվող նյութերին, դրանց էջերում ծավալվող քննարկմանը, և որտեղ էլ լինեք` քաղաքում թե քաղաքից դուրս, ծովում, օդում, անտառում թե սարում, Ձեր ներդրումն ունեցեք  առարկայական ծրագրերի ստեղծման և բարելավման մեջ` արագ արձագանքելով, հարցերով, լրացումներով, հիմնավոր առարկություններով, դիտարկումներով: 

Ստեղծական ոգևորիչ աշխատանք բոլորիս: