Նկարագրություն:
Դասարան անիվների վրա նախագիծը մեզ տարավ Սևան: Լավ եղանակ, բարձր տրամադրություն,մարդկանցով լեցուն լողափ և շատ գրքեր: Երեխաները շփվում էին մարդկանց հետ, զրուցում, պատմում մեր կրթահամալիրի, ամառ մեդիաօլիմպիադայի և մյուս հետաքրքիր նախագծերի մասին և բաժանում գրքերն ու տեղեկատվական թերթիկները: Շատերը հաճույքով լսում էին, վերցնում, հարցեր տալիս, ցավոք, ոմանք էլ անտարբեր էին գրքերի նկատմամբ: Այնուամենայնիվ ուրախ ենք, որ հետաքրքրվողները ավելի շատ էին: Օրը անցավ բովանդակալից,զվարճալի դեպքերով լեցուն:
Նկարները Թոմաս Եգանյանի