2012 –20 13 ուս.տարի
Նախագիծ
(Տարեկան 102 դասաժամ, որից 51 ժամը տրամադրել կրկնությանը, քննության նախապատրաստմանը և խորհրդատվությանը, շաբաթական` 3 ( 2+1))
Ուսուցման նպատակը
XX դարի երկրորդ կեսի հայ գրականության զարգացման ուղիների իմացություն
գրականության մեջ XX դարի պատմական, քաղաքական, սոցիալական իրադարձությունների արտացոլման իմացություն
բանաստեղծական մտքի նոր դրսևորումների, լեզվաոճական նորամուծությունների և նոր արտահայտչամիջոցների ընկալման կարողություն
գեղարվեստական արձակի մեջ նոր հերոսի, նրա նոր մեկնաբանության ընկալում
-հայ նորագույն գրականության գաղափարների և թեմաների ընկալում
- պետական ավարտական քննությունների նախապատրաստում
Ուսումնական գործունեությունը.
գեղարվեստական արձակ և չափածո երկերի ընթերցում, վերլուծություն և մեկնաբանում
գրական տեքստի համակողմանի վերլուծություն
վերլուծական շարադրանքներ` գրական երկի, հեղինակի գրական ժառանգության, գրողի ոճի, գրական հերոսի բնութագրման վերաբերյալ
գրավոր կարծիք ուսումնասիրվող գրական երկի վերաբերյալ
բառային աշխատանք` ստեղծագործության բառապաշարի ոճական քննություն
Ուսումնական միջավայր
Համացանցին միացված և անհրաժեշտ ծրագրերով ներբեռնված համակարգիչ, էլեկտրոնային գրատախտակ, անլար ինտերնետ, բացատրական, ուղղագրական, դարձվածաբանական, հոմանիշների, հականիշների, գրականագիտական բառարաններ, անհրաժեշտ գեղարվեստական գրականություն:
Ուսումնական միջավայր են mskh.am կայքը, ուսումնական TV. Mskh-ը, կրթահամալիրի գրադարանի էլեկտրոնային ուսումնական փաթեթները, ‹‹Դպիր›› , ‹‹Լուսաստղ›› ամսագրերը, տարբեր բլոգներ, կայքէջեր, Youtube –ը, թատերական դահլիճները, կինոսրահները, մարմարյա սրահը, մեդիա-ընթերցասրահը:
Դասընթացի դասավանդման ընթացքում օգտագործվում են բոլոր մեդիամիջոցները` համակարգիչ, անհատական նեթբուք- նեթբուք, էլ.գրատախտակ, թվային ձայնագրիչ, տեսախցիկ, ֆոտոխցիկ, կրիչ, ականջակալներ և այլն, մեդիագրադարանների, բլոգների, էլեկտրոնային ուսումնական նյութերի հղումներ, կրթահամալիրի կայքը` տարբեր աշխատանքներ իրականացելու համար: Մեդիամիջոցների օգտագործումը հիմնականում նախատեսվում է և՛ դպրոցում, և՛ տանը: Ուսումնական կայքում տեղադրվում են սովորողների կողմից կատարված աշխատանքները, թարգմանությունները, ռեպորտաժները, հարցազրույցները եւ լրատվական ժանրի մյուս տեսակներով գրած նյութերը, ամսական հաշվետվությունները:
Ստուգում և գնահատում
Ինքնաստուգում, ստուգում, փոխադարձ ստուգում, ստուգման այլընտրանքային ձևեր,
ստուգատես, ծես
Ստուգումն իրականացվում է երեք եղանակով` բանավոր, գրավոր և գործնական, 10 միավորանոց սանդղակով:
Ստուգումն օգտագործվում է ոչ միայն որպես արդյունքների ստուգման և վերահսկման միջոց, այլ այն դառնում է ուսումնական գործընթացի անբաժանելի մաս:
Սովորողի վերջնական գնահատականը ձևավորվում է` նկատի ունենալով.
ամսական հաշվետվությունների, լրատվության, կայքի համար ստեղծված նյութերի, թարգմանությունների , ուսումնական և հայրենագիտական ճամփորդությունների արդյունքը
թեմատիկ գրավոր աշխատանքի, գործնական աշխատանքների, կիսամյակային ամփոփիչ աշխատանքների, ինքնագնահատման և փոխադարձ գնահատման, բաց հարցերով քննարկումների, կենտրոնի կողմից անցկացվող ստուգումների արդյունքը
օլիմպիադաների մասնակցությունը
խմբային և ինքնուրույն աշխատանքների արդյունքը
հետազոտական աշխատանքների արդյունքը
ուսումնական կենտրոնի կողմից անցկացված ստուգումների արդյունքները
ուսումնական օրացույցով նախատեսված տոների, ստուգատեսների, փառատոնների մասնակցությունը
Սովորողների հետազոտական աշխատանքներ
Ուսումնական տեսանյութերի, տեսահոլովակների, ուսումնական նյութերի ստեղծում, պրեզենտացիաների, տեսադարանների պատրաստում, փաստերի հավաքագրում, ամփոփում Առաջադրանքների ստեղծում:
Սովորողը պետք է տիրապետի մոնտաժային ծրագրերի (Adobe Premier Pro, Vegas, Pinnacle Studio և այլն), օգտվի ֆայլերի ձևաչափերը փոխարկող ծրագրերից ( Converter), ունենա սոցցանցի` Facebooke, YouTube-ի, բլոգի իր էջը:
Բովանդակությունը
Գուրգեն Մահարի, Մահարին բանաստեղծ և արձակագիր: «Ծաղկած փշալարեր» վիպակը:
Կոստան Զարյան, «Նավը լեռան վրա» վեպը:
Շահան Շահնուր. «Նահանջ առանց երգի» վեպը:
Նաիրի Զարյան, կյանքը և ստեղծագործության ընդհանուր բնութագիրը: «Ասք Անդրանիկ զորավարի» ասքը:
Հովհաննես Շիրազ, «Բիբլիական» պոեմը, «Մայրս», «Կուզեի նստել մի քարի վրա...», «Կտակ» բանաստեղծությունները:
Համո Սահյան, «Մայրամուտից առաջ» և «Քարափների երգը» ժողովածուների ընդհանուր բնութագիրը:
Պարույր Սևակ
« Մարդը ափի մեջ» և «Եղիցի լույս» ժողովածուների ընդհանուր բնութագիրը: «Անլռելի զանգակատուն» պոեմը
Հրանտ Մաթևոսյան
Արձակի լեզվաոճական առանձնահատկությունները: «Աշնան արևը» վիպակը:
Ժամանակակից հայ բանաստեղծներ. Մարո Մարգարյան, Գևորգ Էմին, Սիլվա Կապուտիկյան, Վահագն Դավթյան, Ռազմիկ Դավոյան…
Ժամանակակից հայ արձակագիրներ. Լեռ Կամսար, Մկրտիչ Արմեն, Խաչիկ Դաշտենց, Սերո Խանզադյան, Մուշեղ Գալշոյան…
Ամփոփում և ստուգումներ
Կրկնություն ---51 դասաժամ
Առաջադրանքներ
Գուրգեն Մահարի «Մանկություն»
Հրաչյա Հովհաննիսյան « Հազարից մեկը» հուշ-պատառիկ Զարյանի մասին
Ս. Աղաբաբյան -«Հովհաննես Շիրազ»
Համո Սահյան « Ինձ բացակա չդնեք»
Հ. Չարխչյան « Սևակի մահվան առեղծվածը»
Հ. Չարխչյան « Սևակի մեծ սերը.Սուլամիթա»