• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Առաջարկում եմ ընթերցել

Առաջարկում եմ ընթերցել ռուս գրականության մեծագույն ներկայացուցիչներից մեկի` Դոստոևսկու երեք վեպերը` <<Ոճիր և պատիժ>>, <<Ապուշը>>, <<Կառամազով եղբայրներ>>: Այս վեպերը կարդալուց հետո ամբողջովին կփոխվի ձեր աշխարհայացքը: 

 Ռուս գրականության մեկ այլ ներկայացուցիչ` Գոգոլ, կարդացեք նրա <<Տարաս Բուլբա>> ստեղծագործությունը` պատմություն նվիրվածության, հայրենասիրության և հերոսության մասին: Իսկ ավելի խիզախները կարող են կարդալ Գոգոլի <<Դիմանկարը>> պատմվածքը:

Կարդացեք նաև Չեխովի <<Հիվանդասենյակ համար վեց>> վիպակը:

Գիրք, որը  կարող են կարդալ բոլորն անկախ տարիքից և նախասիրություններից` Եզոպոս: