Տուբերկուլոզի վաղ հայտնաբերման նպատակով իրականացվում են նախնական և պարբերական բժշկական զննություններ այն գործունեության ոլորտներում ընդգրկված անձանց շրջանում, որոնք ենթակա են առողջական վիճակի պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:
Այդ ոլորտների մեջ են մտնում նախադպրոցական հաստատությունների, հանրակրթական դպրոցների, սննդի աշխատողները, որոնք տարին մեկ անգամ պետք է անցնեն ֆլուորոգրաֆիա ՝ տուբերկուլոզի վաղ հայտնաբերման ու ախտորոշման համար:
Խնդրում ենք բոլոր դասավանդողներին ու մասնագետներին անցնել պարբերական բուժզննությունը՝ տարածքային սպասարկման պոլիկլինիկաներում: Բուժզննությունը անվճար է:
Անձնական բժշկական գրքույկները կարող եք ստանալ կրթահամալիրի դպրոցների բուժքույրերի մոտից:
Կրթահամալիրի առողջապահական ծառայություն