• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ընդհանուր համերգ-պարապմունքի կազմակերպման կարգ

Ամեն ուրբաթ՝ ժամը 15։15-16։00, տեղի ունեցող ուրբաթ-համերգ ընդհանուր պարապմունքը (այսուհետ` պարապմունք) նախատեսված է կրթահամալիրի ուսումնական օրացույցով։ 

  • Պարապմունքի համակարգողը կրթահամալիրի ծեսերի կենտրոնն է, կենտրոնի ղեկավարը ուսումնական շրջանի համար նախօրոք հաստատում է պատասխանատուների ցուցակը ըստ օրացույցի: 
  • Պարապմունքի մասնակիցներն են կրթահամալիրի մանկավարժական աշխատողները, դպրոց-պարտեզների, միջին, ավագ դպրոցների, քոլեջի նախագծային խմբերը, կրթական փոխանակումների ծրագրով կրթահամալիրում գտնվող նախագծային խմբերը, ծնողներ, հյուրեր։ 
  • Պարապմունքի ծրագրումը, կազմակերպումը, սպասարկումը, վարումը, լուսաբանումը պատասխանատուների ուսումնական նախագիծն է, որը հաշվառվում է նախագծի մասնակիցների անհատական պլաններում, սահմանված կարգով գրանցվում է։
  • Պարապմունքը կազմակերպվում է Մայր դպրոցի Մարմարյա սրահում կամ բացօթյա՝ պուրակում, համերգ-տոնախմբության ձևով: 
  • Պարապմունքի բովանդակությունը որոշվում է կրթահամալիրի ուսումնական օրացույցով։ Պարապմունքի ծրագիրը՝ երգ, պար, ընթերցում, նախագծի պատասխանատուների, ծեսերի կենտրոնի բլոգներում հրապարակվում է առնվազն մեկ շաբաթ առաջ։ 
  • Պարապմունքի բոլոր ներկաները գործուն մասնակից են. ծրագիրը ներկայացնողները՝ դասարան-համույթ, ակումբ-համույթ, դպրոց-համույթ, կրթական ծրագիր-համույթ, դպրոցների՝ ծրագրով միավորված խմբեր-համույթ, նյութերը գիտեն բերանացի, մյուս մասնակիցները ծրագրին հետևում, ելույթին միանում են իրենց անհատական թվային գործիքներով։ Մեծ էկրանը ցուցադրում է պարապմունքի համար հատուկ պատրաստված տեսանյութեր։ 
  • Մայր դպրոցում պարապմունքի ժամանակ սահմանվում է հատուկ ռեժիմ, որ բացառում է երթևեկը. մասնակիցները սրահ են գալիս առանց ուշանալու, մնում են մինչև վերջ:
  • Պարապմունքը արտագնա՝ որպես հանրային որևէ հարթակում տոնախմբություն-համերգ-ցուցադրություն, կարող է կազմակերպվել նախագծի ղեկավարի հայտով, կրթահամալիրի տնօրենի թույլտվությամբ։
  • Պարապմունքին մանկավարժական աշխատողների մասնակցությունը սահմանված կարգով հաշվառվում է։  

Նախկինը։