Օգոստոսի վերջը և սեպտեմբերի սկիզբը միշտ կապված են հաճելի հուզումների ու հոգսերի հետ. սկսվում է նոր ուսումնական տարին:Բոլորս էլ ցանկանում ենք, որ լարված ժամանակաշրջանը անցնի առանց տհաճ անակնկալների: Սակայն շատ հաճախ արձակուրդների վերջին օրերը խամրում են անցանկալի երևույթով, այնպիսին, ինչպիսին գլխի ոջիլն է:
Ֆրանսիայում կա ասացվածք՝ ոջիլը մեզ հետ միասին տոնում է սեպտեմբերի մեկը:
Գլխի ոջիլը ապրում և բազմանում է մարդու գլխի մազածածկույթի մեջ: Այն ածում է մանր, կլոր, սպիտակ ձվիկներ` անիծներ, միջինում օրը 10 անիծ, որոնք ամուր կպչում են մազին: Այդ ձվիկների մեջ շատ արագ աճում և բազմանում են նոր ոջիլներ:
Ոջիլը գերազանց լողում ու վազում է, բայց չի կարողանում թռչկոտել ու թռնել
Այդ պատճառով էլ ոջիլները հեշտությամբ փոխանցվում են ոջիլ ունեցող մարդու կամ անիծոտ մազերի հետ անմիջական շփման ժամանակ:
Ինչպես նաև մանկական ճամբարում, լողավազանում, սպորտային դահլիճներում, հանդերձարաններում, հասարակական տրանսպորտում…
Ավելին, ոջիլը կարող է մեկ-երկու օր բարձի վրա սպասել իր նոր տիրոջը:
Դա կարող է պատահել ցանկացած մարդու հետ:
Ոջլոտությունը կեղտոտության նշան չէ: Պարզապես հարկավոր է հնարավորին չափ շուտ ազատվել դրանից, քանի որ ոջիլները բազմանում և տարածվում են շատ արագ: Գոյություն ունեն ռիսկի խմբեր:
Աղջիկները վարակվում են ավելի հաճախ, քան տղաները, քանի որ նրանց մազերը ավելի երկար են և խաղերի ժամանակ նրանք ավելի սեղմ են շփվում իրար հետ:
Կանայք վարակվում են ավելի հաճախ, քան տղամարդիկ, քանի որ մշտական են շփվում երեխաների հետ:
Առողջ մարդիկ հիվանդանում են ավելի հաճախ, քան մրսածություն ունեցողները, քանի որ ոջիլները վատ են տանում բարձր ջերմաստիճանը:
Գլխի վրա ոջիլներին շատ դժվար է տեսնել,
բայց դրանց առկայության մասին կարելի է դատել ըստ բնորոշ նշանների.
Ստուգեք մազերը և գլխի մաշկը, հատկապես ծոծրակի վրա և ականջների հետևում: Այստեղ են սիրում կուտակվել ոջիլները և ձվադրել: Լավագույն միջոցն է դիմել բժշկի կամ բուժքրոջը` մազերը ստուգելու համար:
Ինչպե՞ս ազատվել ոջիլներից:
Գոյություն ունեն հակաոջիլային հեղուկ օճառի տարբեր տեսակներ, որոնք ազատում են ոջիլներից 10 րոպեում:
Աղբյուրը՝ ФИК Медикаль տեղեկատվական թերթիկ