Գեղարվեստի ավագ դպրոցի նկարչական բաժնի սովորող՝ 12-րդ դասարանի Արթենյան Տիգրանը, հայտարարեց այն մասին, որ մոտ ապագայում մի շարք անվանի ջինսային brand-երի կողքին կհայտնվի իր ստեղծած սեփական "TIKO JEANS" ապրանքանիշը: Նա ասաց այդ մասին, երբ անգլերենի դասին թարգմանում էինք ջինսի ստեղծման և հայտնի դառնալու վերաբերյալ մի հոդված: Տնային առաջադրանքը հետևյալն էր. պատրաստել ֆիլմ՝ որևէ հետաքրքիր հայտնագործության մասին: Դե, քանի որ Տիգրանին արդեն իսկ հոգեհարազատ էր այս թեման, նա ավելացրեց ջինսի մասին տեղեկատվությունը, այնուհետև՝ կիրառելով համակարգչային տարբեր ծրագրեր, պատրաստեց ֆիլմը: Տիգրանին մաղթում եմ հաջողություններ՝ իր նպատակը ֆիլմից իրականություն դարձնելու մեջ և անհամբեր սպասում TIKO JEANS ապրանքանիշին:
Տիգրա՛ն, իսկ միգուցե mskh jeans? Կարծես՝ այսպես էլ վատ չի: