«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
"Mkhitar Sebastatsi" Educomplex
«Գողգոթան» թարգմանվում է «Գանգի տեղ», որովհետև, ըստ ավանդության, ճիշտ այս տեղում է թաղված եղել մեր Ադամ նախահոր գանգը: Իսկ Եփրեմ Խուրի Ասորին կարծում է, որ Ադամը թաղված է երկրի կենտրոնում, և հենց Գողգոթան է այդ կենտրոնը:
Հայերի դիրքերը, արդեն օրենքով, ամրագրվում են 1852թ.-ին, երբ թուրք սուլթան Սալադինի (Սալահ էդ-Դին) ճնշման տակ ստորագրվում է պայմանագիր:
Ըստ «Ստատիկոնի»` եկեղեցական իրավունքները ենթակա են պահպանման ամենայն մանրամասնությամբ ու խստությամբ: Կողմերից յուրաքանչյուրն ունի իր տարածքը, աղոթքի իր ժամերը և իրավունք չունի խանգարել մյուսներին:
Երուսաղեմի հայկական թաղամասի հողերի գները ամենաբարձրն են գնահատվում շատ պարզ պատճառով. հայերը զբաղեցնում են հրեաների համար սուրբ տարածքներ և պետությունը յուրաքանչյուր սանտիմետր հողի համար պատրաստ է վճարել աստղաբաշխական թվեր:
Գյուտ Խաչի սրահը գտնվում է Երուսաղեմի սուրբ Հարության Տաճարի Գրիգոր Լուսավորչի սրահին կից:
Սուրբ Հարության Տաճարը. տեսահղում
Գովեա Երուսաղէմ զՏէր. շարական
Խաչի քո Քրիստոս