«Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն» միջոցառմանը մասնակցում է Գանձայի Շ. Ռուսաթավելու անվան դպրոցի սովորողների և ուսուցիչների խումբը: Նրանց մասնակցությունը տոներին պատշաճ կազմակերպելու համար.
- ընդունելության պատասխանատու ճանաչել Ռինա Շագինյանին, Շամիրամ Պողոսյանին և Գոհար Բալջյանին.
- գիշերակացը կազմակերպել կրթահամալիրի հյուրատանը և/կամ սովորողների տանը (հյուրերի ընտրությամբ).
- սնունդը կազմակերպել դպրոց-պարտեզում (նախաճաշ), գեղարվեստի դպրոցում (ճաշ), արհեստների դպրոցում (ընթրիք).
- Էջմիածին այցելությունը և գիշերային զբոսանքը մայրաքաղաքում կազմակերպել կրթահամալիրի ավտոբուսով:
Կրթահամալիրի տնօրեն՝ Ա. Բլեյան