Զարթոնք-89 հասարակական կազմակերպությունը և «Երիտասարդ լրագրողների առցանց ակումբը» հայտարարում են «Կարդացի և...» խորագրով ստեղծագործական շարադրությունների և էսսեների մրցույթ:
Մրցույթին կարող են ներկայացվել ստեղծագործություններ հետևյալ վերնագրերից մեկով.
1. Գիրքը , որը սովորեցրեց ինձ ապրել
2. Եթե հանդիպեի իմ սիրելի հերոսին
3. Եթե շարունակեի իմ սիրելի գիրքը
4. Ո՞ր գրքում կուզենայի ապրել
Մրցույթին կարող են մասնակցել 9-12րդ դասարանի աշակերտներ ՝ ՀՀ և Արցախի բոլոր դպրոցներից: Աշխատանքները կտեղադրվեն «Երիտասարդ լրագրողների առցանց ակումբ»-ի բլոգում (
www.armolimp.blogspot.com):
Մրցույթի գլխավոր մրցանակ էլեկտրոնային գիրք (Kindle Reader)է: Հատուկ մրցանակի կարժանանա ծրագրի բլոգում ամենաշատ ընթերցված և մեկնաբանված նյութը: Լավագույն աշխատանքները կպարգևատրվեն խրախուսական մրցանակներով:
Աշխատանքները պետք է լինեն 700-1100 բառի սահմաններում,Arial Armenian Unicode տառատեսակով, 12 տառաչափով գրված ևուղարկվեն
armolimp@gmail.com էլեկտրոնային հասցեին:
Մրցույթի վերջնաժամկետն է հունվարի 10-ը:
Խրախուսվում են ստեղծագործական մոտեցումը, նոր ու հետաքրքիրմտքերը: