• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

1.7 միլն դրամի վերադարձի պահանջ

 

Երեկ կայացավ կրթահամալիրի Խաղարկային դատարանի նիստը, որը վերաբերվում էր կրթահամալիրի կողմից Հայռուսգազարտին վճարած տուգանքին:

Ըստ հայցադիմումի` գազահաշվիչներից մեկը վնասված է եղել: Եվ հայցվոր կողմը պահանջում էր, որ կրթահամալիրի այն աշխատակիցները, ովքեր հսկողություն չեն սահմանել կամ վատ են կատարել իրենց պարտականությունը, գտնվեն: Եվ այն գումարը, որը վճարվել է որպես տուգանք, վերադարձվի սովորողներին, քանի որ այդ գումարը վճարվել է սովորողների ուսվճարներից ու կրթական բյուջեից: Ըստ հայցվոր կողմի` այդ տուգանքը կարող էր օգտագործվել ուսումնական ճամփորդություններ և այլ ծրագրեր կազմակերպելու համար:

Դատավարությունը վարում էր դատավոր Արմեն Մարտիրոսյանը: Քարտուղարը Կիմ Բալայանն էր: Հայցվոր կողմի ներկայացուցիչներն էին՝ Նարեկ Հովհակիմյանը, Նարե Հովհաննիսյանը և Էլեն Կարապետյանը: Պատասխանող կողմի ներկայացուցիչն էր Սուրեն Պարսյանը, ով լիազորված էր կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի կողմից: Հիվանդ լինելու պատճառով դատավարությանը ներկա չէր կրթահամալիրի փոխտնօրեն Ռուբեն Սահակյանցը, ում հասցեին հնչեց մեղադրանք, իբր նա գազաչափիչների պահպանման աշխատանքը չի վերահսկել:

Նիստին ներկա էին կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը, ուսուցիչներ, սովորողներ և Գյումրուց եկած մեր հյուրերը:

Կողմերին լսելուց հետո Դատարանը որոշեց նիստն ընդմիջել:

Դատավորը հանձնարարեց հաջորդ նիստի համար որպես վկա հրավիրել կրթահամալիի փոխտնօրեն Ռուբեն Սահակյանցին:

Լիա Մովսիսյան

info.mskh ակումբ