Ուշադրություն:
Info.mskh ակումբը ձմեռային ճամբարի ընթացքում գործելու է արտակարգ ռեժիմով:
Բանն այն է, որ ամանորին պատրաստվելիս մենք հասկացանք, որ երբ Ձմեռ պապիկն այցելի մեր կրթահամալիր, ապա չի ունենա իր սենյակը, անկյունը: Մենք էլ որոշեցինք մեր ակումբի սենյակը ժամանակավորապես տրամադրել Ձմեռ `պապիկին, որտեղից նա կկարողանա իր ուղերձները փոխանցել ձեզ, ստանալ ու պատասխանել ձեր հարցերին:
Եվ քանի որ մեր կրթահամալիրում որպես Ձմեռ պապիկի գլխավոր թեկնածու ենք ճանաչում տիար Բլեյանին, նրանից արդեն ստացել ենք համաձայնությունը:
Այսուհետ կրթահամալիրում տեղի ունեցող իրադարձությունները մեր ակումբը կլուսաբանի Ձմեռ պապիկի նստավայրից:
Այստեղ Ձմեռ պաիկիը կարող է հյուրընկալել նաև փոքրիկներին:
Ի դեպ, նստավայրն արդեն ունի հատուկ թղթակիցներ Միջին դպրոցում, Ավագ դպրոց վարժարանում, Նոր դպրոցում ու Հիմնական դպրոցում: Սպասում ենք Գեղարվեստի դպրոցների, Դպրոց պարտեզի, Արհեստագործական դպրոցի ու Քոլեջի արձգանքին` ամեն օր նստավայրին իրենց մոտ տեղի ունեցող իրադարձությունների մասին:
Սիրով` info.mskh ակումբ:
Ժամանակավորապես` Ձմեռ պապիկի նստավայր: