«Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամը «Քննադատական մտածողության զարգացումը կարդալու և գրելու միջոցով» միջազգային կոնսորցիումի հետ համատեղ իրականացնում է USAID-ի «Բոլոր երեխաները կարդում են» ծրագրի շրջանակներում ֆինանսավորվող «Գնահատման գործիքներ տարրական դասարաններում գրաճանաչության արդյունավետ դասավանդման նպատակով» ծրագիրը:
Ծրագրին մասնակցելու համար հայտարարվում է տարրական դպրոցի ուսւցիչների մրցույթ։ Դիմորդները մինչև 2013թ. հունվարի 25-ը պետք է ներկայացնեն իրենց աշխատանքային և կենսագրական տվյալները (resume) և նպատակի հիմնավորումը։
«Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի «Տարրական դպրոցի ուսուցիչների մրցույթին մասնակցելու հրավերը» կցվում է։