Կրթահամալիրը կազմակերպում է «Ստեղծողի դպրոց. անհատի կրթական պատվեր մեդիակրթություն» ծրագրով եռամսյա դասընթացներ աշխատող դասվար-դաստիարակների, դասվար-դաստիարակի աշխատանք փնտրողների համար: Կարող են դիմել անհատներ, կազմակերպություններ: Վերապատրաստումներն իրականացվում են վերապատրաստման փորձ ունեցող մասնագետների կողմից, ուսումնական արդիական միջավայրում. անհրաժեշտ ուսումնական միջոցները տրամադրում է կրթահամալիրը:
Վերապատրաստման մասնակիցները մասնագիտական փորձառություն կանցնեն կրթահամալիրի դպրոց-պարտեզներում:
Վերապատրաստման արդյունքով մասնակցին տրվում է վկայագիր: Վերապատրաստման արդյունքների ամփոփմանը հրավիրվում է մասնակցելու պատվիրատու կազմակերպության ներկայացուցիչը:
Վերպատրաստումներին մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետը` 2013թ. փետրվարի1, ժամը18:00: Խնդրում ենք հայերեն լեզվով ու հայատառ լրացնել մասնակցության հայտի ձևը։ Մասնակիցների ցուցակներն ու ժամանակացույցը կհրապարակվեն փետրվարի5-ին, ժամը18:00: Ուսումնական պարապմունքները կկազմակերպվեն շաբաթ օրերը` ժամը 10.00-14.00` սկսած փետրվարի 16-ից։ Վերապատրաստման վճարը պայմանագրի համաձայն կարող է կատարվել փոխանցումով կամ կանխիկ մինչև փետրվարի 15-ը. Հայէկոնոմբանկ Մետաքս մասնաճյուղ հ/հ 163218137665:
Հեռ. 74.00.42, 095.20.84.40
Գիշերակացի կարիք ունեցողները կարող են օգտվել կրթահամալիրի հյուրատնից:
Վերապատրաստման ծրագիր