• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Իմ քաղաքը» հանրային թղթակցության մրցույթ

Հանրային լրագրության ակումբը հայտարարում է պատմությունների մրցույթ` «Իմ քաղաքը» խորագրով, որին կարող է մասնակցել յուրաքանչյուրը, ով Իմ լուրերը» (www.mynews.am) հարթակում վերջին մեկ տարվա ընթացքում կամ տեղադրել է, կամ կտեղադրի ֆոտո, վիդեո պատմություններ, բլոգային նոթագրություներ մինչև 2013 թ. փետրվարի 5-ը: 

Պատմի’ր քո քաղաքի խնդիրների մասին. ի՞նչ վիճակում են քո քաղաքի բակերը, տրանսպորտը, ժամանցի վայրերը: Քո քաղաքը հարմա՞ր է հաշմանդամություն ունեցող անձանց համար: Որտե՞ղ են գիշերում անօթևանները քո քաղաքում … Ո՞րն է քո քաղաքի ամենագողտրիկ և քեզ համար սիրելի անկյունը: Պատմի´ր քո քաղաքի լսված ու չլսված պատմությունների մասին

Մրցույթին նյութեր ներկայացնելու վերջնաժամկետը 2013 թ. փետրվարի 5-ն է:

Մրցույթի արդյունքները կամփոփվեն և կհայտարարվեն 2013 թ. փետրվարի 15-ին

Մրցույթի պայմանների մասին կարդա այստեղ