Փետրվարի 25-ին կայացավ Ապոլլոն գիտակների ակումբի առաջին մրցույթը: Մասնակիցներից ոմանք ներկա չէին, բայց դա չխանգարեց, որ մրցույթը կայանա: Մասնակիցները բաժանվեցին երկու խմբի, յուրաքանչյուրում 3 մասնակից:
Հարցերը բարդ էին, բայց միավորները համապատասխանաբար բարձր էին: Հարցերը տարբեր թեմաներից էին, օրինակ՝ առաջին խմբի հարցերը մուլտֆիլմերի, Հայաստանի աշխարհագրության և ընտրությունների մասին էին, իսկ երկրորդ թիմինը՝ ֆուտբոլից, արքայատոհմերից և գրողներից:
Հարցը ընտրում էր մասնակիցը, բայց հարցը երևում էին միայն ընտրելուց հետո:
Հաղթող ճանաչվեց միայն Ղազարյան Հայկը, նա անցավ երկրորդ փուլ:
Այս տարի սա առաջին մրցույթն էր:
Վաղը կայանալու է երկրորդ հանդիպումը:
Վաղվա արդյունքների մասին ևս կտեղեկացնեմ:
Քեչեչյան Մարի
info.mskh