• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Նկատողություն հայտարարելու մասին

Կրթահամալիրի սեփականություն գույքը կանոնադրությամբ սահմանված կարգով հանձնված է մասնավորապես Արհեստագործական ավագ դպրոցին` ուսումնական նպատակներով օգտագործելու: Ս.թ. փետրվարի 5-ին` ժամը 11:00, տեղում պարզեցի, որ շախմատի սեղաններն օգտագործվում են անխնա: Դպրոցի ավագ տնտեսուհի Էվելինա Սանդրյանին և ատաղձագործության ուսուցիչ Անդրանիկ Մանուկյանին հայտարարում եմ նկատողություն: Դպրոցի ղեկավար Էլեն Թադևոսյանին զուգուշացնում եմ նման անհոգի վերաբերմունքը հանդուրժելու համար:

Հրամանին անհատապես տեղեկացնել կրթահամալիրի բոլոր աշխատողներին:

Կրթահամալիրի տնօրեն՝    Ա. Բլեյան