Ընդունել Գևորգ Հակոբյանի առաջարկը և կրթահամալիրի հանրակրթական դպրոցների 5-9-րդ դասարանների մաթեմատիկայի ծրագրի քննարկման և շտկման նպատակով կազմակերպել ամենշաբաթյա սեմինար-պարապմունքներ: Այդ նպատակով.
- Սեմինար-պարապմունքի ղեկավար նշանակել Գևորգ Հակոբյանին.
- Սեմինար-պարապմունքներն անցկացնել երեքշաբթի օրերը, ժամը՝ 15.15-16.00, միջին դպրոցի սրահում.
- Կրթահամալիրում մաթեմատիկա դասավանդողների մասնակցությունը համարել պարտադիր և այդ ժամանակը ներառել նրանց անհատական պլաններում.
- Առաջին սեմինար-պարապմունքը կազմակերպել մարտի 5-ին.
- Հանրակրթական դպրոցների ղեկավարներին՝ օրվա ընթացքում ապահովել հրամանից բխող պահանջների կատարումը:
Կրթահամալիրի տնօրեն` Ա. Բլեյան