Մարտի 1-ին կրթահամալիրի գրադարանում տեղի ունեցավ Արհեստակցական կազմակերպության հերթական նիստը: Օրակարգում քննարկվեցին կազմակերպության զարգացման ուղղությունները՝ «Ուսուցչի ժպիտ» ծրագիր
· Աշխատողների առողջության վերականգմանը/վիրահատություն, բժշկական հետազոտություն/ նպաստող ծրագրեր
· Տարաբնույթ միջոցառումների կազմակերպում և ֆինանսավորում
· Սոցիալական ուղղվածության հարցեր
· Աշխատողների հանգստի կազմակերպում
· Միջազգային և տեղական կազմակերպությունների հետ կապերի հաստատում և ընդարձակում
· Մեր փորձի տարածում այլ ուսումնական հաստատություններում
· Կրթահամալիրի շրջանավարտների ներառում աշխատանքի պրոցեսի մեջ
· Աշխատողների բնակարանային հարցեր
Արհեստակցական կազմակերպության դրամական ֆինանսական միջոցներն, որոնք առաջանում են կրթահամալիրի աշխատողների աշխատավարձի 2%-ի կամավոր համաձայնությամբ հավաքագրման շնորհիվ, տարիներ շարունակ օգտագործվել են աշխատողների առողջությանը նպաստող ծրագրերի, բազմաբնույթ միջոցառումների, խրախուսական, մրցանակների, հարազատի կորստյան դեպքում բարոյական և ֆինանսական աջակցության, աշխատողների հանգստի կազմակերպման համար: