Մարտի 16-ին ժամը 14.00-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում տեղի ունեցավ թղթի շոու, որն անց է կացվում «Պահպանենք շրջակա միջավայրը» նախագծի շրջանակներում: Ցանկացած թուղթ, որ պատրաստվում է փայտանյութից, ծառահատման արդյունք է: Խնայողաբար վերաբերվելով թղթին, մենք պահպանում ենք շրջակա միջավայրը, փրկում ծառերը ոչնչացումից: Բոլոր տեսակի թուղթ՝ ստվարաթուղթ, լրագիր, սպիտակ և գունավոր թուղթ, պերգամենտ, կարելի է վերածել գեղեցիկ հագուստի կամ որևէ աքսեսուարի:
«TAMAR and KIDS PAPER FASHION SHOW»-ում ներկայացվեցին երեխաների երևակայությամբ և ձեռքերով պատրաստված աշխատանքները:
Շոուին մասնակցում էին 4-ից 16 տարեկան հասակի տարբեր դպրոցների շուրջ չորս տասնյակ երեխաներ:
Հավելյալ տեղեկատվությունը հասանելի է նաև https://www.facebook.com/events/304178069708478/ հասցեով:
Վիրահայոց Թեմի մամլո դիվան
Արմազի փող. 18, 0103, Վրաստան, Թբիլիսի
Հեռ.: +995322546411
Բջջ.: +995593397170
Ֆաքս +995322751790
Էլ-փոստ՝ armenian_diocese@yahoo.com