Կրթահամալիրի մանկավարժական աշխատողի ամենշաբաթյա սեմինարները կազմակերպվում են ամեն չորեքշաբթի, ժամը 15.15, տևողությունը՝ մինչև 60 րոպե, մասնագիտական խմբերով, կրթական աստիճաններով: Սեմինարը նախատեսված է կրթահամալիրի ուսումնական օրացույցով, ներառվում է մանկավարժական աշխատողի աշխատաժամանակում: Ամսական մեկ անգամ կազմակերպվում է ընդհանուր պարապմունք (ժողով)։ Մանկավարժական աշխատողների ամենշաբաթյա սեմինարների ժամին կարող են կազմակերպվել համերգ, մանկավարժական աշխատողների մարզական պարապմունքներ։
Պարապմունքը կազմակերպվում է Մայր դպրոցում. այլ վայր կարող է տեղափոխվել Կրթահամալիրի տնօրենի որոշմամբ` այդ մասին նախօրոք տեղեկացնելով մասնակիցներին mskh.am-ով և էլեկտրոնային փոստով: Պարապմունքը բաց է հանրապետության այլ դպրոցների մանկավարժական աշխատողների համար: Մասնակիցները սեմինարին գալիս են առանց ուշանալու, մնում են մինչև վերջ:
Հարցերը ներկայացնում և քննարկումը վարում են ծրագրով որոշված մանկավարժական աշխատողները՝ մասնախմբի ղեկավարը, դպրոցի մանկավարժական խորհրդի ղեկավարը, ծրագրով որոշված այլ մասնագետ։ Սեմինարի օրակարգը մասնախմբի բլոգում կամ դպրոցի ենթակայքում, մանկավարժության կենտրոնի բլոգում հրապարակվում է նախապես։ Սեմինարը նույն օրը լուսաբանվում է մասնախմբի բլոգում, դպրոցի ենթակայքում, mskh.am-ում։
Պարապմունքի թվային սարքավորումների անխափան շահագործման համար պատասխանատու են ընտրված կաբինետի ղեկավարը և կրթահամալիրի թվային միջոցների սպասարկման ծառայությունը, ղեկավար` Սեն Միքայելյան։
Կրթահամալիրի աշխատողների մասնակցությունը սեմինարին գրանցվում է սեմինարների հաշվառման մատյանում, որը պահպանվում է կրթահամալիրի կադրերի տեսուչի էլեկտրոնային հասցեի onedrive-ում։ Հաշվառման պատասխանատուն կադրերի տեսուչն է։
Սեմինարի ծրագրումը, կազմակերպումը, վարումը պատասխանատուների ուսումնական նախագիծն է։