Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու Հայաստանի և Վրաստանի ԿԳ նախարարությունների հավանությանն արժանացած «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» ծրագրով «Վրացերենի օրեր» ամենամյա նախագծին, որն ավանդաբար նշվում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում: Նախագիծն իրականացվում է ապրիլի 12-14-ը։ Վրացերենի օրերին Թբիլիսիի քաղաքապետարանի հովանավորությամբ մասնակցում են Թբիլիսիի թ. 98 դպրոցի սովորողները և ուսուցիչները` դպրոցի տնօրեն Գիորգի Մոմցելիձեի ղեկավարությամբ, վրացական մանկական պարի խումբ։ Ապրիլի 13-ի ցուցահանդեսի բացումը և համերգը իր ներկայությամբ պատվելու է ՀՀ-ում Վրաստանի դեսպանը։
Ապրիլի 13-ին
9:30-11:00 Վրացերենի բաց պարապմունք կրթահամալիրի Մայր դպրոցում (հասցեն՝ Ա. Բաբաջանյան 25)
14:00-15:00 Թբիլիսյան պլեների արդյունքների ցուցահանդես կրթահամալիրի Գեղարվեստի ավագ դպրոցի ցուցասրահում (հասցեն՝ Րաֆֆու 69/1)
15:00-16:30 Միասնական տոնական համերգ կրթահամալիրի Մայր դպրոցի Մարմարյա սրահում, մրցանակների հանձնում (հասցեն՝ Ա. Բաբաջանյան 25)
Տեղեկատու հեռ.` 091 75 07 55, 093 999 539
Մանրամասն ծրագիրն այստեղ: