Նկարագրություն:
Պատմամշակութային մեծ արժեք է ներկայացնում Վայոց ձորի Մարտիրոս գյուղի Սուրբ Վկայարան Երկրորդ Երուսաղեմ եկեղեցին: Այն կառուցվել է փոքր բլրակի վրա, հին եկեղեցու տեղում 1866թ։ 19-րդ դարի վարպետները շինարարության մեջ օգտագործել են նաև հին եկեղեցու բեկորներն ու խաչքարերը։ Եկեղեցու մուտքի դռան վերևի մասում մեծ տառերով փորագրված է «Յիսուս Քիրստոսի Ս. Վկայարան Երկրորդ Երուսաղեմ »։ Հարավային պատին պահպանվել է արևային ժամացույցը։ 1980-90-ականներին այն վերակառուցվել է։