Այսօր կրթահամալիրում էր Գնահատման և թեստավորման ներկայացուցիչը՝ Ռուզաննա Սահակյանը: Նպատակը այս տարվա դիմորդներին քննությունների անցկացման կարգի հետ ծանոթացնելն էր: Ժամը 12:00-ին տեղի ունեցավ հայոց լեզվի փորձնական քննություն:
Մինչ սկսելը Նաիրա Նիկողոսյանի ղեկավարությամբ իրականացվեցին կազմակեպչական աշխատանքները, իսկ հետո տիկին Սահակյանը ներկայացրեց կարգապահական և ձևաթուղթի հետ աշխատելու կանոնները: Քիչ անց սովորողները սկսեցին աշխատել: Քննությունը տևեց ընդամենը երեք ժամ:
Բացի կրթահամալիրի սովորողներից հինգ հոգի էլ կային, որոնք եկել էին 157 դպրոցից:
Դիմորդներից Նելլի Ալավերդյանն իր տպավոությունների մասին խոսելիս ասաց, որ միտքը ահավոր լավն էր: Նա ինչ-որ չափով պարզեց, թե որ թեմայի առաջադրանքներն է կարողանում կատարել, իսկ որոնք՝ ոչ:
Լիանա Մարտիրոսյանն էլ կարևորում էր քննության նկատմամբ վախը հաղթահարելու մտավախությունը, բայց ինչպես նա նշեց, ամեն ինչ լավ էր ստացվել:
Սյուզան Գալստյան
info.mskh ակումբ