Բարև, կրթահամալիր
Ուխտագնացների խումբը, բարեհաջող հատելով հայ-վրաց-թուրքական սահմանը, ծրագրի համաձայն առաջին օրը Չարենցի հյուրն էր նրա ծննդավայր Կարսում: Կարսի բերդի բարձունքից հիացանք հինավուրց քաղաքի համայնապատկերով, տխրեցինք Չարենցի հայրական տան էլ ավելի անմխիթար տեսքով: Երկար կանգնեցինք Առաքելոց վանքի մոտ, իրար լրացնելով՝ վերհիշեցինք պատմությունը: Կարսի այգում քայլեցինք Չարենցի ոտնահետքերով, բարձրաձայն արտասանեցինք:Իսկ շրջապատի մարդիկ զարմացած նայում էին մեզ ու օրորում գլուխները. էս ավերակների մեջ ինչ են կորցրել էս մարդիկ:
Հիմա Իգդիրի հյուրանոցում ենք: Վաղ առավոտյան գնում ենք Վան: