Հենց սկզբից ասեմ, որ չէի պատկերացում, որ այսչափ ասելիք կլինի: Էլ չեմ ասում, որ եթե տիկին Ելենայի հորդորները չլինեին, ոչ էլ առանձնապես ցանկություն ունեի տեսնել Արևմտյան Հայաստանը (ինչ ճիշտն է, ճիշտ): Ճշմարտության առաջ չմեղանչելու համար նախ ասեմ, որ լուսանկարները և տեսանյութերը արվել են հընթացս, այսպես ասած՝ ձեռի հետ, առանց դույզն-ինչ կենտրոնանալու արվածի որակի և քանակի վրա: Եղել են նյութեր (հատկապես՝ տեսանյութեր), որոնց որակը ինձ չեն բավարարել, բայց որոշել եմ կայքում թողարկել, որովհետև մեծ է եղել տեսածը փոխանցելու ու հաղորդակից դարձնելու ցանկությունը: Ու, եթե ինչ-որ տեղ սպասելի էր կուտակված նյութերի հետագա ճակատագիրը, այն է՝ հայրենագիտական, ճանաչողական, տեղեկատվական ուղղվածությունը, ապա եղել են նյութեր, որոնք գոնե ինձ համար անսպասելի էին: Զգացմունքների և զգացողությունների դաշտից տեղափոխվել քաղաքականության դաշտ. այ սա նորություն էր իմ դեպքում: Դնել ու հնարավորինս մանրամասն ուսումնասիրել քրդական հարցը՝ ասեին, չէի հավատա:
Միով բանիվ, ներկայացնում եմ նյութերի ամբողջական ցանկը: Եվ այսպես՝
Հավիտենական գեղեցկություն. Անի
«Այստեղ զգում եմ ինձ հպարտ, ազատ, վեհ, մտքերս թռիչք են գործում, ճնշում չկա ուսերիս վրա, հորս տանն եմ, դարերով հորս տանը, թվում է, որ միշտ այստեղ եմ գտնվել, այստեղ եմ հասակ առել և հավիտյան այստեղ եմ լինելու այս հավիտենական գեղեցկության հետ»։ Ավ. Իսահակյան
Լուսանկարներում`
Անիի պարիսպները, Մայր տաճարը, Տիգրան Հոնենց եկեղեցին, Սուրբ Փրկիչ եկեղեցին, Սուրբ Առաքելոց եկեղեցին
Տիգրան Հոնենց կամ Սուրբ Գրիգոր եկեղեցի
Անիի Գրիգոր Լուսավորչի տաճար (Գագկաշեն)
Վան. «Գեղեցկություն՝ ահա այդ աշխարհի անունը մի բառով», Լեո
Լուսանկարներում`
Վան քաղաքի համայնապատկերն է, Միջնաբերդը, Այգեստանը, մայրամուտը Վանա լճում
Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցի. զարդաքանդակներ և որմնանկարներ
Ինչպես նաև՝
Տեսանյութեր
Նյութեր
Վարագավանքում ունեցած հուզմունքն ուրիշ էր
Հ.Գ. Պապիս բառերով՝ խորոտ ու անուշ Էրգիր, ես քեզ սիրեցի, լսո՞ւմ ես, ինչ լավ է, որ քեզ հանդիպեցի, տեսա ու փորձեցի ճանաչել: Շնորհակալ եմ ինձ դրական հույզեր ու զգացողություններ շռայլորեն պարգևելու համար: Մինչ նոր հանդիպում:
Նունե Մովսիսյան