Սիրելի սովորողներ, ուսուցիչներ ու ծնողներ, կրթահամալիրի հարգելի բարեկամներ, 2013թ. մայիսի 31-ին, ժամը 11:00, Մայր դպրոցում` Մարմարյա սրահում, սկսվում է մեր երգի տոնը։ Արդեն երրորդ անգամ «Անտիվիրուս-հակաբացիլ» նախագիծը` իրհիմնադիր-ղեկավար կոմիտասագետ Արթուր Շահնազարյանի հետ հավաքում է մեզ` միասին երգելու կոմիտասյան երգեր։ Հետո մեզնից յուրաքանչյուրը դրանք կտարածի համացանցում` որպես հակաբացիլներ։ Տոնն ավարտվում է ավանդական դարձած` պաղպաղակի միասնական անուշով։
Եկեք մեզ հետ երգելու, տարածելու… Եկեք տոնական արդուզարդով, խանդավառ, զիլ-երգեցիկ։
Կոմիտաս, ինչպես Թումանյան, չեն սովորում՝ իմանում են։ Հայոց համար սա կենսակերպ է։
Հարգանքով`
Աշոտ Բլեյան, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն