Մայիսի31-ին և հունիսի1-3-ը հանրապետության առանձին հատվածներում, մասնավորապես Շիրակում, Լոռիում և Տավուշում սպասվում է հորդառատ անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ՝քամու ուժգնացում:
ՀՀ տարածքում՝ մայիսի31-ին, հունիսի1-4-ին՝ գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին, շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին՝ արևմտյան2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ՝ սպասվում է քամու ուժգնացում՝15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի:
Երևանում՝ մայիսի 31-ին հնարավոր է, հունիսի 1-4-ը՝ գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ:
ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ, աշխարհագրական գիտությունների թեկնածու Գագիկ Սուրենյան: