Ավազաթերապիայի մասին իմացիր Առողջագիտական բլոգից
Կրթահամալիրի Նոր և Բ-4 դպրոց պարտեզի միխումբ սովորողների ու նրանց ծնողների համար այլևս ոչ միայն անծանոթ չէ այս ամենը, այլ նրանք այս ճամփորդության ժամանակ հասցրին անձամբ տեսնել, զգալ և օգտվել ավազաբուժության հանգստացնող, լիցքաթափող ու դրական հույզերով լիցքավորող էֆեկտներից:
Բանը նրանումն է,որ Երևանում գործում է ,,Magic Sand,, ավազաբուժության և արտթերապիայի կենտրոնը, դեպի ուր էլկազմակերպված էր մեր ուսումնաբուժական ճամփորդությունը:
Նրանց մասնագետները աշխատում են հատուկ ծրագրերով , որոնք նախատեսված են և երեխաների և նրանց ծնողների համար:
Թերապիայի այս ձևը ուղղված է ճանաչողական գործընթացների և ինքնակարգավորման զարգացմանը, հաղորդակցման հմտությունների զարգացմանը, ձեռքերի մանր մոտորիկայի զարգացմանը, հոգեհուզական ոլորտի ներդաշնակեցման և դրական ինքնավերաբերմունքի ձևավորմանը, հոգեբանական և վարքային դժվարություններ ունեցող երեխաների բուժմանը: Կենտրոնը իր ուղղվածությունով և լիցենզավորված ծրագրերով միակն է քաղաքում:
Հադիպեցիք կենտրոնի տնօրենին, ծանոթացանք նրանց աշխատանքին, ներկայացրիք կրթահամալիրը, տեղեկատվական թերթիկներ թողեցիք, ու ստացանք վերջինիս համաձայնությունը իրենց կենտրոնում հանդիպել մայիսի 30-ին,օգտվել բոլոր ծառայություններից կրթահամալիրի սովորողների 24 հոգիանոց խմբով՝ անվճար: Մեզ նաև ծնողներ միացան:
Տպավորությունները և երեխաների հրճվանքը գերազանցեց բոլոր սպասումները: Իսկ երբ այս ամենը համեմվեց ,,Անտիվիրուս Կոմիտաս,,-ի երգերով, ու ոտանավորների շքերթով, դարձավ իսկական առողջագիտական տոն: Տան տերերը ցնցված էին:
Նկարներն էլ իրենց հերթի պատմում են...