Թարգմանչական ստուգատեսի առաջին օրը կրտսեր դպրոցներինն էր: Նրանք եկան, տեսան ու հաղթեցին: Իմ մտովի պատկերացրած ու ծրագրավորած լեզուների տոնի առաջին օրը ստացվեց: Ստուգատեսի բացման իմ ներածական խոսքն անգլերեն էր, և ինձնից հետո էլ բոլորը խոսեցին այն օտար լեզվով, որով թարգմանչական աշխատանք էին կատարել` և դասավանդողները, և սովորողները: Ներկայացվեց թարգմանչական 25 աշխատանք անգլերեն և ռուսերեն լեզուներով: Նյութերի բովանդակությունը հիմնականում մանկական աշխարհն էր` թե իրական առօրյան և թե` հեքիաթայինը: Ամեն ինչ լուսավոր, կենսահաստատ էր ու լավատեսություն տրամադրող: Թարգմանությունների շնորհիվ սովորողները ոչ միայն լեզվական նոր գիտելիքներ են ստանում, այլև ընդլայնվում է նրանց աշխարհայացքը, ճանաչողականության սահմանները: Ես հատկապես կարևորում եմ սովորողների սեփական մտքերը օտար լեզվով հաղորդելու կարողությունը, որին շատ են նպաստում իրենց, կամ իրենց ընկերների գրած հայերեն նյութերի թարգմանությունը օտար լեզվով:
Սիրելի կրտսեր դասարանցիներ և կրտսեր դասարաններում օտար լեզու դասավանդողներ, դուք պատվով դուրս եկաք այս ստուգատեսից: Հաղթողներ եք բոլորդ: Հունիսի 21-ի մեդիաուրբաթին կիմանաք, թե ինչ մրցանակների եք արժանացել: