Թարգմանչական ստուգատեսը ցույց տվեց, որ բավականին ձեռքբերումներ ունենք ուսումնական տարվա վերջին, բայց ինչպես սովորաբար լինում է, ամառային ամիսների ընթացքում ձեռք բերված գիտելիքների, կարողությունների զգալի մասը չգործածվելով մոռացվում է և սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին նորից ստիպված ենք լինում մի քանի քայլ հետ գնալ, վերհիշել հետ բերել մոռացվածը: