Լուռ, գլուխը կախ, խուսափող կեցվածքով այս աղջկան՝ Մարի Մելիքյանին, առաջին հանդիպման ժամանակ մտքում պրոբլեմային համարեցի։ Դասերին աշխույժ չէր, շփումները՝ սահմանափակ, խոսելուց առաջ նախ հիմնավոր լռում էր, ինչը 45-րոպեանոց դասի համար երբեմն անթույլատրելի էր թվում։ Բայց ո՞վ կմտածեր՝ ի՛նչ աշխուժություն է գլխում, ի՛նչ ոլորտներում են նրա շփումները, ի՛նչ խորք ունի նրա լռությունը։
Հույս ունեմ՝ թևերդ չեն այրվի, իմ քնքուշ Իկար։
Մարի-Վոլտերա