Բարև: Ես կրկին այստեղ եմ: Եթե որոշել եք ամառն անցկացնել մեր հարևան Թուրքիայում և ուզում եք լինել Իզմիր տիեզերական ճամբարի մասնակից, ուսումնասիրել միջազգային ճամբարի առավելությունները, շփվել այլազգի քո տարիքակիցների հետ և հաղորդակից լինել իրենց երկրի մշակույթին, ուրեմն ես կօգնեմ քեզ:))
Ասեմ, որ այս ծրագրին ես արդեն իսկ հասցրել եմ մասնակցել: Մասնակցել եմ Իզմիր տիեզերական ճամբարին և առիթ եմ ունեցել մի նոր տեսանկյունից, նոր աչքերով տեսնել Թուրքիան և շփվել թուրքերի հետ: Իսկ հիմա մի երկու խորհուրդ՝
1. Եղիր ավելի պատասխանատու: Չէ որ, դու մի ամբողջ պետության հայելին ես այնտեղ:
2. Մի՛ լարվիր և վատ մի՛ տրամադրվիր այլազգիների նկատմամբ՝հատկապես թուրքերի: Նայիր մարդկանց հավասարը հավասարի:
3. Խոսի՛ր անգլերեն: Միայն հաղորդակցման միջոցով կարող ես սովորել ազատ շփվել անգլերենով:
4. Որքան կարող ես ընտելացի՛ր շրջապատիդ:
5. Սովորիր, սովորիր, սովորի՛ր
6. Վայելի՛ր անցկացրածդ ժամանակը
Երևի այսքանը:Չնայած, որ արդեն շրջանավարտ եմ, բայց միշտ ուրախությամբ կհիշեմ ճամբարային օրերը Իզմիրում ու Կրթահամալիրս, որը ինձ այդ հնարավորությունը ընձեռնեց:
Տաթևիկ Բերակչյան