Նկարագրություն:
Կրթահամալիրի ձայնագրման ստուդիան շուտով նորացվելու է: Այդ առիթով այցելեցինք «Վեմ» ռադիոկայան իրենց ստուդիային ծանոթանալու: Բոլոր լուծումներն արված են ձայնի արձագանքը խլացնելու, ձայնագրման բարձր որակ ստանալու համար: Դրանք արված են տարբեր դետալների, ձայնամեկուսիչների միջոցով: Մեզ հետաքրքրում էր թափանցիկ ստուդիա ունենալու գաղափարը. «Վեմ»-ում այդպիսի փորձ չունեն. ապակի է միայն այն մասը, որի միջոցով տեխնիկական սպասարկողն ու ձայնագրվողը հաղորդակցվում են իրար հետ: «Վեմ»-ի աշխատակիցներ Իզան և Մհերը առաջարկեցին, որ իրենց ռադիոն սպասարկող ակուստիկայի մասնագետն այցելի կրթահամալիր, տեղում լուծումներ առաջարկի: