Անճառին խորան,
Բանին բնակարան,
Գովեալ Մարիամ սրբուհի,
Դու վարդ անթառամ:
Ես իսկ չեմ արժան
Զքեզ առնուլ բերան,
Է քեզ երանի, տիրածին,
Ընտիր Մարիամ:
Թագուհի վերին,
Ժառանգ երկնային,
Ի քեզ պաղատիմ, Տալիթայ,
Լոյս տուր իմ ակին:
Մխիթար Սեբաստացու «Անճառին խորան» տաղը երգում են Սուրբ Աստվածածնին նվիրված տոներին` Սուրբ Պատարագի ընթացքում: