Մենք այստեղ ենք՝ Իզմիրի Տիզերական ճամբարում, և մնացել են ընդամենը հաշված ժամեր: Եվ հաշված ժամերից հետո անցյալում կմնան մեր ատրակցիոնները, տիեզերական սարքավորումները, դասերը, մեր ուսուցիչները և ընկերները…Օ՜հ…միայն ոչ դա: Մեր ընկերները չեն մնա անցյալում, մեր ընկերները կլինեն մեզ հետ, մեր սրտերում, մեր Facebook-յան ցուցակներում: Իսկ ի՞նչ ենք արել այս օրերի ընթացքում: Ամենակարևոր մասը համարում եմ սեմինարներն ու տիեզերական սարքավորումները(simulator): Մենք և՛ սովորեցինք, և՛ հաճույք ստացանք: Ցանկանում եմ անպայման նշել, որ մեր թիմը(Mars) համարում եմ ամենահաջողվածներից, քանզի ընկերներ-ծանոթներ լինելուց զատ, կար հոգատարություն, խնամք, օգնություն, ընկերասիրություն, վստահություն: Իսկ դրանք ամենակարևոր չափանիշներից են(գոնե ինձ համար): Ընդհանրական պատկերում ամենակարևորն իհարկե տիեզերանավ(shutle)վարելն է, ինչն իհարկե «Մարս» թիմը կատարեց ամենայն պատասխանատվությամբ և արդյուքում`100-ից 98 միավոր: Սա իհարկե ոչ թե իմ, Օնուրի, Հասմիկի կամ մեկ ուրիշի աշխատանքն է,այլ՝ թիմի: Վստահաբար կարող եմ ասել, որ իմ ամենակարևոր ձեռքբերումներից եղավ այն, որ սովորեցի թիմում աշխատել,վստահել իմ թիմի բոլոր անդամներին: Խաղ-առաջադրանքների ընթացքում մեր թիմը բաժանեցին երկու մասի՝ վեցական խմբերի: Այստեղ կարևոր ձեռքբերումներից եղավ այն, որ մեր մաս-թիմը կարողացավ հաղթահարել բարդ չափանիշներով ամրացված ցանցն ընդամենը 10 վայրկյանում: Նախորդ ցուցանիշը եղել էր 12 վայրկյան:Նաև մի փոքր հպարտությամբ ցանկանում եմ նշել, որ «Մարս» թիմի լոգո-նկարը պատկանում է իմ ձեռքին: Շատ ուրախ եմ, որ ինչ որ մասնիկ եմ թողել այստեղ: Եվ այժմ մի փոքր տխուր եմ, քանզի ինչ էլ որ պատահահի,այլևս չեն կրկնվի մեր ուրախ օրերը Space camp-ում: Կան բազմաթիվ դեմքեր, որ գիտակցում ես՝ կյանքում գուցե էլ չհանդիպես և սա վերջին ժամերն են՝ հաշված ժամերը…
Իզաբելա Խանզրատյան