Հիմք ընդունելով «Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» ՊՈԱԿ-ի (այսուհետ` Համալսարան) և կրթահամալիրի միջև կնքված համագործակցության պայմանագիրը, Համալսարանի ռեկտորի 11.09.2013թ. թիվ 2-751 հրամանը` թույլատրել համալսարանի սկզբնական կրթության ֆակուլտետի «Մանկավարժություն և մեթոդիկա (տարրական կրթություն)» բաժնի 3-րդ կուրսի 12 ուսանողների մանկավարժական փորձառությունը կրթահամալիրում:
Այդ նպատակով.
- կրթահամալիրի կողմից փորձառության համակարգող նշանակել Նոր դպրոցի ղեկավար Կարինե Պետրոսյանին, խմբերի ղեկավարներ՝ Աշխեն Գրիգորյանին, Անահիտ Հարությունյանին, Հասմիկ Ղազարյանին և Անահիտ Գրիգորյանին.
- ընդունել ի գիտություն, որ համալսարանի ռեկտորի թիվ 2-751 հրամանով Համալսարանի կողմից պրակտիկայի ղեկավար է նշանակվել Կարինե Աղաբաբյանը.
- փորձառության սկիզբը` 2013թ. սեպտեմբերի 17, ավարտը՝ հոկտեմբերի 12.
- Նոր դպրոցի գրասենյակի ղեկավարին` սահմանված կարգով դպրոցի Sky Drive-ում ստեղծել և վարել ուսանողների հաշվառման էլեկտրոնային մատյանը, ուսանողների անհատական տվյալները (CV) 2 օրվա ընթացքում տեղադրել կայքում, հրամանին անհատապես ծանոթացնել հրամանում նշված անձանց.
- հանձնարարել Նաիրա Նիկողոսյանին ուսանողներին ծանոթացնել կրթահամալիրի ներքին կարգապահական կանոններին, կայքին, ուսումնական միջավայրին.
- փորձառությունը լուսաբանել mskh.am-ի «Փորձառություն» բաժնում.
- փորձառության ամփոփումը՝ հոկտեմբերի 11-ին Նոր դպրոցում.
- հրամանի կատարման վերահսկումը հանձնում եմ Նաիրա Նիկողոսյանին:
Կրթահամալիրի տնօրեն` Ա. Բլեյան