• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

info mskh լրատուն շրջելով վարժարանի դասասենյակներով, պարզեց.

Այսօր կրթահամալիրի ավագ դպրոց վարժարանում 2 դասաժամ տեւողությամբ ակումբային գործունեություն էր:  info mskh լրատուն շրջելով վարժարանի դասասենյակներով, պարզեց. էկո-հայրենագիտականի տարբեր խմբերում տարվում էին տարբեր աշխատանքներ: Ընթերցասերների ակումբի աշակերտներից՝ Վիտալի Գրիգորյանը տեղեկացրեց, որ շատ շուտով հանդիպում են ունենալու լրագրող, հաղորդավար Արմեն Դոլյանի հետ: Իսկ անգլիախոսների ակումբը դպրոցի կայքի նյութերը լուսաբանում էր անգլերեն   լեզվով: Վրացախոսների ակումբում իրականացվում է Ռուսթավելի ծրագիրը: Կրթահամալիրի Աշնանային ստեծագործական հավաքի աշխատանքները շարունակվում են:

Կարինե Կիրակոսյան, Գառնի Մութաֆյան, info.mskh ակումբ