Այսօր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Գեղարվեստի ավագ դպրոցում կրթական ծրագրերի աշնանային ամենամյա հավաքի առաջին օրը սկսվեց ընդհանուր պարապմունքով: Մենք այդ հավաքին պատրաստվել էինք մեծ պատասխանատվությամբ:
Տեղի ունեցավ գծանկարի ուսուցիչ Գագիկ Չարչյանի նախագծով իրականացված «Կենսամշակութային արշավ Շուշի» ցուցահանդեսը. «հետքեր/ավերակներ/պերֆորմատիվ փաստագրություն» խորագրով, էկոլոգիական կրթության կազմակերպիչ Գայանե Առաքելյանի բաց դասը, որը անցկացվեց դպրոցի բակում, «Քարեր եւ գույներ» նախագծի մասն էր:
Դպրոցի բակում մեր թատրոնի ակումբի դերասանները էտյուդներ անցկացրին: Իրականացվեց նաեւ բաց դաս եւտեղի ունեցավ Ջեյմս Սոնդերսի «Պատից այն կողմ» Էլեկտրոնային նոր գրքի շնորհանդեսը: Կրթահամալիրի տնօրեն տիար Բլեյանն այցելեց դպրոց եւ մասնակցեց վերը նշված միջոցառումներին: Նա գովեց մեզ եւ մեր ուսուցիչներին, հպարտացավ, ասաց, որ ընկեր Գայանեն իր նախագծի պես քար է ու գույն` բնավորությամբ քարի պես ամուր է եւ գեղեցիկ ու գունավոր, նկատեց, որ ընկեր Գագիկի նախագծով` շշնջացող ավերակները մեզ կրթական հարուստ նյութ են տալիս եւ որ նոր էլեկտրոնային գիրքը ժամանակակից կրթության պարտադիր պայման է: Այսօր օրը շատ հագեցած էր եւ հետաքրքիր:
info.mskh ակումբ, Աստղիկ Ստեփանյան եւ Աստղիկ Արարատյան, Գեղարվեստի ավագ դպրոց, 11-րդ դասարան