Նոյեմբերի 13-ին՝ ժամը՝ 16:15, «Սեբաստացու օրեր» տոնի շրջանակներում Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Սեբաստիա» համերգասրահում դաշնամուրային երաժշտության համերգով հանդես կգա կրթահամալիրի Ավագ դպրոց-վարժարանի 11-րդ դասարանի սովորող Սողոմոն Վարդանյանը (ղեկավար՝ Արմեն Բաբախանյան):
Ծրագրում՝
Յոհան Սեբաստիան Բախ, ԼՏԿ, 1-ին հատոր, Պրելյուդ և ֆուգա ռե մինոր
Լյուդվիգ Վան Բեթհովեն, Սոնատ թիվ 9, մի մաժոր, մաս 1-ին
Ֆելիքս Մենդելսոն, Ռոնդո-կապրիչիոզո, op. 14, մի մաժոր
Կլոդ Դեբյուսի, Բալլադ ֆա մաժոր
Հարցերի դեպքում դիմել Մերի Առաքելյանին` meriarakelyan@mskh.am
Հասցե` Ա. Բաբաջանյան 25