• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Սիրով հրավիրում ենք մասնակից լինելու

Ֆուտբոլային կարիերան սկսել է 1987թ-ին Աշտարակ քաղաքի «Օլիմպիա» թիմի կազմում:Կոտայքի ղեկավարությունը 1988թվականին նկատելով նրա խաղը՝ հրավիրում է հանդես գալու այդ թիմի կազմում:Նույն թվականին հրավիրել են «Արարատ» ֆուտբոլային ակումբ, որտեղ Երվանդ Սուքիասյանը ստանձնել է աջ պաշտպանի տեղը: Առաջին հայ ֆուտբոլիստն է, ով հանդես է եկել Եվրոպայի առաջատար ակումբներում: Խաղացել է ԽՍՀՄ հավաքականում: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո հրավիրում են հանդես գալ «Դինամո-Կիև» ակումբում, որտեղ 1992-93թթ.-ին Սուքիասյանը դառնում է Ուկրաինայի չեմպիոն,1993-94թթ-ին ՝ գավաթակիր, իսկ 1993թ-ին նվաճում է Ուկրաինայի առաջնության արծաթե մեդալակրի պատվավոր տիտղոսը: 1995-96թթ-ին հրավերով հանդես է եկել Ավստրիայի առաջնության « FC TIROL» ակումբում և գերազանց մասնակցում բոլոր հանդիպումներին: 1996-1999թթ-ին հրավիրվել է Հունաստանի բարձրագույն ակումբներից, 2005թ-ին ավարտել է ֆուտբոլային կարիերան և սկսել զբաղվել մարզչական գործունեությամբ: