Կրթահամալիրի Մայր դպրոցի վերանորոգման-բարելավման աշխատանքների շրջանակում Մարմարյա սրահի ալյումինե մարտկոցները փոխարինվում են նոր մարտկոցներով: Ալյումինե մարտկոցները, ելնելով կրտսեր դպրոցականների անվտանգության նկատառումներից, տեղադրվեցին Դպրոց-պարտեզի, Նոր դպրոցի և Գեղարվեստի կրտսեր դպրոցի նորացված մարզադահլիճ-պարասրահներում: Մայր դպրոցի ուսումնական մասնաշենքերը նոյեմբերի 19-ից սկսած սահմանված կարգով ջեռուցվում են: Մարմարյա սրահի ջեռուցման նոր մարտկոցների տեղադրման աշխատանքները հնարավոր կարճ ժամկետում ավարտելու համար.
- Աշխատանքների կազմակերպման և օր առաջ ավարտման պատասխանատվությունը հանձնում եմ փոխտնօրեն Արտյոմ Խաչատրյանին՝ նրան լիազորելով կարգադրիչի անհրաժեշտ գործառույթներով.
- Կրթահամալիրի հանրօգուտ աշխատանքների կազմակերպիչներ Աշոտ Դուրյանի, Համլետ Կարապետյանի, Աշոտ Խաչատրյանի աշխատավայր նոյեմբերի 19-ից սկսած մինչև նշված աշխատանքների ավարտը ճանաչում եմ Մայր դպրոցը՝ նրանց անմիջական ղեկավար ճանաչելով Արտյոմ Խաչատրյանին.
- Կորյուն Ստեփանյանին, Օնիկ Դավթյանին և Էդուարդ Գավարյանին, առանց հիմնավորված անհրաժեշտության, արգելում եմ նշված աշխատանքների հետ կապ չունեցող գործերով զբաղվել.
- Կրթահամալիրի փոխտնօրեն Ռուդիկ Սահակյանցին, Գևորգ Հակոբյանին, Մարիետ Սիմոնյանին` առավելագույն աջակցություն ցուցաբերել նշված աշխատանքները ժամանակին, որակով և անվտանգ ավարտելու համար:
Կրթահամալիրի տնօրեն` Ա. Բլեյան