Շուտով բոլորս միասին կտոնենք Քրիստոսի Ծննդյան տոնը: Այս անցնող շաբաթը, երբ մենք պահեցողությամբ ու աղոթքներով անցկացրինք, նախապատրաստեց մեզ Աստվածհայտնության տոնին: Ի հարկե ժամանակը չէ որ անցնում է, հին տարին չէ որ մեռնում ու նորից ծնվում է, այլ մարդն է, որ անցնում է ու մարդն է, որ կարող վերածնվել, վերանորոգվել: Ժամանակի պտույտն անիմաստ կլիներ, եթե Մեծ և Սքանչելի խորհուրդը աշխարհ չգար ու չիմստավորեր մեր ապրած ամեն մի պահ ու վայրկյան: Նա ինքը խոստացավ, որ մեզ մենակ չի թողնի և մշտապես մեզ հետ կլինի: Աստված խոնարհվեց, ծնվեց մսուրում, որպեսզի մարդուն բարձրացնի: Աստված մարմնով հայտնվեց, որպեսզի մարդը հոգեպես վերածնվի, Աստծո որդին մարդու որդի դարձավ, որպեսզի մարդը Աստծո որդի դառնա՝ սա է Աստվածհայտնության խորհուրդը: